ԵԽԽՎ-ի պատվիրակությունը պլանավորում Է մասնակցել ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵԽԽՎ-ի՝ 29 մարդուց բաղկացած պատվիրակությունը՝ վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտի գլխավորությամբ, պլանավորում Է ժամանել ԱՊՀ-ի պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք նիստին: Այդ մասին փետրվարի 10-ին լրագրողներին հայտարարել Է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
ԱՊՀ-ի պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը տեղի կունենա մարտի 27-28-ին Սանկտ-Պետերբուրգում:
«ԵԽԽՎ-ն մշտական հանձնաժողովի շրջանակներում ժամանակավոր կոմիտե Է ձեւավորել ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին մասնակցելու համար: Դրան ցուցակագրվել Է 28 մարդ, եւ դա առանց վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտի: Նրան հաշված՝ կլինի 29 մարդ»,-ասել Է ռուս խորհրդարանականը:
Նա ընդգծել Է, որ ժամանակավոր կոմիտեի կազմում ընդգրկված են վեհաժողովի բոլոր հինգ քաղաքական խմբերի ղեկավարները:
ԱՊՀ-ի ՄԽՎ-ի միջոցառումներին նման մասնակցության նախաձեռնությամբ հանդես Է եկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ասել Է Կոսաչովը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



