Մերկելը կմասնակցի Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին. Reuters
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմասնակցի անվտանգության հարցերին նվիրված մյունխենյան խորհրդաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարության մի աղբյուրի:
Ըստ նրա տեղեկությունների, համաժողովին կժամանի նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը: Այսպիսով, խորհրդաժողովի շրջանակներում կարող Է կայանալ Գերմանիայի ղեկավարի առաջին հանդիպումը ԱՄՆ-ի նոր վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հետ: Ավելի վաղ խորհրդաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են ԱՄՆ-ի պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարներ Ջեյմս Մեթիսը եւ Ջոն Քելլին: Նաեւ սպասվում Է, որ միջոցառմանը կմասնակցի ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Մյունխենի խորհրդաժողովը տեղի կունենա փետրվարի 17-19-ին: Ընդամենը, կազմակերպիչների տվյալներով, դրան կմասնակցեն ավելի քան 500 քաղաքական գործիչներ, գործարար ու գիտական շրջանների, ինչպես նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից: Ուշադրության կենտրոնում կլինեն Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները, ուկրաինական ճգնաժամը, ԵՄ-ի երկրների համագործակցությունը անվտանգության ու պաշտպանության ոլորտում, Մերձավոր Արեւելքի իրադրությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, Կորեական թերակղզու իրադրությո ւնը եւ բազմաթիվ այլ թեմաներ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, համաժողովում Ռուսաստանը կներկայացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



