Մերկելը կմասնակցի Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմասնակցի անվտանգության հարցերին նվիրված մյունխենյան խորհրդաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարության մի աղբյուրի:
Ըստ նրա տեղեկությունների, համաժողովին կժամանի նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը: Այսպիսով, խորհրդաժողովի շրջանակներում կարող Է կայանալ Գերմանիայի ղեկավարի առաջին հանդիպումը ԱՄՆ-ի նոր վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հետ: Ավելի վաղ խորհրդաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են ԱՄՆ-ի պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարներ Ջեյմս Մեթիսը եւ Ջոն Քելլին: Նաեւ սպասվում Է, որ միջոցառմանը կմասնակցի ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Մյունխենի խորհրդաժողովը տեղի կունենա փետրվարի 17-19-ին: Ընդամենը, կազմակերպիչների տվյալներով, դրան կմասնակցեն ավելի քան 500 քաղաքական գործիչներ, գործարար ու գիտական շրջանների, ինչպես նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից: Ուշադրության կենտրոնում կլինեն Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները, ուկրաինական ճգնաժամը, ԵՄ-ի երկրների համագործակցությունը անվտանգության ու պաշտպանության ոլորտում, Մերձավոր Արեւելքի իրադրությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, Կորեական թերակղզու իրադրությո ւնը եւ բազմաթիվ այլ թեմաներ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, համաժողովում Ռուսաստանը կներկայացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



