Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար ՆԱՏՕ-ի առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
«Շատ ուրախ եմ՝ իմ գործընկերներին մայիսի 25-ին Բրյուսելում ընդունելու ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում եւ բացելու դաշինքի նոր կենտրոնակայանը»,-գրել Է Միշելը Twitter-ում:
Բրյուսելի գագաթնաժողովը կկայանա Վարշավայում դաշինքի ղեկավարների՝ 2016 թվականի հուլիսի 8-9-ին տեղի ունեցած հանդիպումից մեկ տարի չանցած: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել Է, որ ՆԱՏՕ-ի Բրյուսելի գագաթնաժողովը կանցկացվի ավելի նեղ ձեւաչափով, եւ դրա գլխավոր նպատակը կլինի հանդիպումն ԱՄՆ-ի նոր նախագահի հետ:
Ինչպես փետրվարի 6-ին հայտնել Է դաշինքը, ամփոփելով Ստոլտենբերգի եւ Թրամփի միջեւ կայացած հեռախոսային բանակցությունների արդյունքները, նիստում քննարկվելու են, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարը, դաշինքի անդամների միջեւ ծախսերի արդարացի բաշխումը, Ուկրաինան եւ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах
3
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



