Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար ՆԱՏՕ-ի առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
«Շատ ուրախ եմ՝ իմ գործընկերներին մայիսի 25-ին Բրյուսելում ընդունելու ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում եւ բացելու դաշինքի նոր կենտրոնակայանը»,-գրել Է Միշելը Twitter-ում:
Բրյուսելի գագաթնաժողովը կկայանա Վարշավայում դաշինքի ղեկավարների՝ 2016 թվականի հուլիսի 8-9-ին տեղի ունեցած հանդիպումից մեկ տարի չանցած: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել Է, որ ՆԱՏՕ-ի Բրյուսելի գագաթնաժողովը կանցկացվի ավելի նեղ ձեւաչափով, եւ դրա գլխավոր նպատակը կլինի հանդիպումն ԱՄՆ-ի նոր նախագահի հետ:
Ինչպես փետրվարի 6-ին հայտնել Է դաշինքը, ամփոփելով Ստոլտենբերգի եւ Թրամփի միջեւ կայացած հեռախոսային բանակցությունների արդյունքները, նիստում քննարկվելու են, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարը, դաշինքի անդամների միջեւ ծախսերի արդարացի բաշխումը, Ուկրաինան եւ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



