ՄԱԿ-ը 20 տարում օգնել Է զորացրելու ավելի քան 115 հազար զինվոր-երեխաների
ОБЩЕСТВО Վերջին 20 տարում զինված հակամարտությունների՝ ավելի քան 115 հազար դեռահաս մասնակիցներ են զորացրվել ՄԱԿ-ի, կառավարությունների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ջանքերի շնորհիվ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին այս մասին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը Գլխավոր ասամբելայի թիվ 51/77 բանաձեւի ընդունման 20-ամյակի առթիվ, որը նվիրված Է երեխաների եւ զինված հակամարտությունների խնդիրներին:
«Կառավարությունների, ՄԱԿ-ի եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ջանքերի շնորհիվ ավելի քան 115 հազար երեխաներ են զորացրվել պետությունների զինված ուժերից եւ ազատվել զինված կազմավորումներից»,- ասել Է նա: Դյուժարիկի խոսքով՝ բազմապատկվող հակամարտությունները շարունակում են վիթխարի վտանգի ենթակել երեխաներին, եւ նրանց բռնությունից լիովին զերծ պահելու միակ միջոցը ճգնաժամերի առաջացումը կանխելն Է:
ՄԱԿ-ը սահմանում Է երեխաների նկատմամբ վեց առավել լուրջ հանցագործությունները զինված հակամարտությունների պայմաններում. սպանությունը կամ հաշմելը, սեռական բռնությունը, առեւանգումը, մարտական գործողություններին մասնակցելուն պարտադրելը, հարձակումները դպրոցների եւ հիվանդանոցների վրա, ինչպես նաեւ մարդասիրական օգնության մերժումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



