Թրամփը դեմոկրատներին մեղադրել է իր վարչակազմի աշխատանքը խոչընդոտելու մեջ
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել Է իր վարչակազմի աշխատանքը խոչընդոտելու եւ պետական պաշտոններում իր կողմից ընտրված թեկնածուներին հավանություն տալու ընթացակարգը չափից դուրս ձգձգելու մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրել Է Twitter միկրոբլոգների ցան ցի իր Էջում:
«Խայտառակություն Է, որ իմ վարչակազմի բոլոր անդամները դեռեւս տեղերում չեն, ամենաերկար ձգձգումը մեր երկրի պատմության մեջ: Խոչընդոտնե՜ր դեմոկրատների կողմից»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նախագահի պաշտոնակալության պահից ավելի քան երկու շաբաթ անց ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն Է տվել վարչակազմի ղեկավար պաշտոնների համար Թրամփի կողմից ներկայացված 20 թեկնածուներից սոսկ վեցին:
Ավելի վաղ հաստատվել են պաշտպանության, ներքին անվտանգության, տրանսպորտի, կրթության նախարարների, ինչպես նաեւ պետքարտուղարի եւ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի թեկնածությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



