Թրամփը դեմոկրատներին մեղադրել է իր վարչակազմի աշխատանքը խոչընդոտելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել Է իր վարչակազմի աշխատանքը խոչընդոտելու եւ պետական պաշտոններում իր կողմից ընտրված թեկնածուներին հավանություն տալու ընթացակարգը չափից դուրս ձգձգելու մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրել Է Twitter միկրոբլոգների ցան ցի իր Էջում:
«Խայտառակություն Է, որ իմ վարչակազմի բոլոր անդամները դեռեւս տեղերում չեն, ամենաերկար ձգձգումը մեր երկրի պատմության մեջ: Խոչընդոտնե՜ր դեմոկրատների կողմից»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նախագահի պաշտոնակալության պահից ավելի քան երկու շաբաթ անց ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն Է տվել վարչակազմի ղեկավար պաշտոնների համար Թրամփի կողմից ներկայացված 20 թեկնածուներից սոսկ վեցին:
Ավելի վաղ հաստատվել են պաշտպանության, ներքին անվտանգության, տրանսպորտի, կրթության նախարարների, ինչպես նաեւ պետքարտուղարի եւ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի թեկնածությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



