Ռուսաստանը մտադիր է Հայաստանին Sukhoi SuperJet 100 ինքնաթիռներ մատակարարել
ОБЩЕСТВОՌուսաստանը կարող Է հինգ տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել մոտ 10 Sukhoi SuperJet 100 ինքնաթիռ, 2019 թվականին առաջին մատակարարումները կարող են կազմել երկուսից մինչեւ չորս օդանավ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը:
«Խոսքը վերաբերում Է հինգ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ տասից ոչ ավելի ինքնաթիռների մատակարարմանը: Սկզբում կմատակարարվի երկուսից մինչեւ չորս ինքնաթիռ: Եթե այս տարի մենք կազմենք համապատասխան ծրագիր, դրա համար լուծում գտնենք, ապա, հաշվի առնելով արտադրության ցիկլը, մատակարարումը լավագույն դեպքում կսկսվի 2018 թվականի վերջին-2019-ի սկզբին: Կարծում եմ՝ ավելի իրատեսական կլինի 2019 թվականը, որովհետեւ թե՛ 2017, թե՛ 2018 թվականի պլանները կատարված են պատվերների եւ համալրող մասերի մատակարարման տեսանկյունից»,-պատմել Է նախարարը:
Sukhoi SuperJet 100-ը ռուսական մերձմայրուղային մարդատար հանրանավ Է 98 ուղեւորների մինչեւ 4,4 հազար կիլոմետր տեղափոխելու համար: Ինքնաթիռն առաջին թռիչքն իրականացրել Է 2008 թվականի մայիսին, առեւտրային շահագործման Է հանձնվել 2011 թվականին: Ինքնաթիռը հավաքվում Է Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



