Ռուսաստանը մտադիր է Հայաստանին Sukhoi SuperJet 100 ինքնաթիռներ մատակարարել
SOCIETYՌուսաստանը կարող Է հինգ տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել մոտ 10 Sukhoi SuperJet 100 ինքնաթիռ, 2019 թվականին առաջին մատակարարումները կարող են կազմել երկուսից մինչեւ չորս օդանավ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը:
«Խոսքը վերաբերում Է հինգ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ տասից ոչ ավելի ինքնաթիռների մատակարարմանը: Սկզբում կմատակարարվի երկուսից մինչեւ չորս ինքնաթիռ: Եթե այս տարի մենք կազմենք համապատասխան ծրագիր, դրա համար լուծում գտնենք, ապա, հաշվի առնելով արտադրության ցիկլը, մատակարարումը լավագույն դեպքում կսկսվի 2018 թվականի վերջին-2019-ի սկզբին: Կարծում եմ՝ ավելի իրատեսական կլինի 2019 թվականը, որովհետեւ թե՛ 2017, թե՛ 2018 թվականի պլանները կատարված են պատվերների եւ համալրող մասերի մատակարարման տեսանկյունից»,-պատմել Է նախարարը:
Sukhoi SuperJet 100-ը ռուսական մերձմայրուղային մարդատար հանրանավ Է 98 ուղեւորների մինչեւ 4,4 հազար կիլոմետր տեղափոխելու համար: Ինքնաթիռն առաջին թռիչքն իրականացրել Է 2008 թվականի մայիսին, առեւտրային շահագործման Է հանձնվել 2011 թվականին: Ինքնաթիռը հավաքվում Է Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



