Հնդկաստանում նոբելյան դափնեկրից գողացել են պարգեւատրման հավաստագիրը
ОБЩЕСТВОՀնդկաստանի մայրաքաղաքում գողերը գիշերը կողոպտել են նոբելյան դափնեկիր եւ հայտնի իրավապաշտպան Քայլաշ Սաթյարթիի բնակարանը՝ հափշտակելով նրա նոբելյան հավաստագիրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hindu թերթը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը:
Հրատարակության տվյալներով՝ գողությունը հայտնաբերել են Սաթյարթիի հարազատները: 63-ամյա իրավապաշտանն ինքը եղել Է արտասահմանում. նա մեկնել Էր Բոգոտա՝ մասնակցելու Նոբելյան դափնեկիրների գագաթնաժողովին: Հանցագործները նաեւ գողացել են թանկարժեք իրեր եւ Էլեկտրոնիկա: Ինչպես նշում են մի շարք զանգվածային լրատվամիջոցներ, գողացված իրերի թվում կարող Է լինել նոբելյան մեդալի՝ տանը պահվող պատճենը:
Ոստիկանությունը գրանցել Է գործը եւ հետաքննություն Է սկսել: Քայլաշ Սաթյարթին հնդիկ հայտնի իրավապաշտպան Է եւ սոցիալական ակտիվիստ, որը հանդես Է գալիս ի պաշտպանություն երեխաների իրավունքների: 2014 թվականին նա 17-ամյա պակիստանցի Մալալա Յուսուֆզայի հետ ստացել Է խաղաղության Նոբելյան մրցանակ «երեխաների եւ երիտասարդության կեղեքման դեմ եւ հանուն բոլոր երեխաների կրթության իրավունքի» պայքարելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



