Հնդկաստանում նոբելյան դափնեկրից գողացել են պարգեւատրման հավաստագիրը
SOCIETYՀնդկաստանի մայրաքաղաքում գողերը գիշերը կողոպտել են նոբելյան դափնեկիր եւ հայտնի իրավապաշտպան Քայլաշ Սաթյարթիի բնակարանը՝ հափշտակելով նրա նոբելյան հավաստագիրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hindu թերթը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը:
Հրատարակության տվյալներով՝ գողությունը հայտնաբերել են Սաթյարթիի հարազատները: 63-ամյա իրավապաշտանն ինքը եղել Է արտասահմանում. նա մեկնել Էր Բոգոտա՝ մասնակցելու Նոբելյան դափնեկիրների գագաթնաժողովին: Հանցագործները նաեւ գողացել են թանկարժեք իրեր եւ Էլեկտրոնիկա: Ինչպես նշում են մի շարք զանգվածային լրատվամիջոցներ, գողացված իրերի թվում կարող Է լինել նոբելյան մեդալի՝ տանը պահվող պատճենը:
Ոստիկանությունը գրանցել Է գործը եւ հետաքննություն Է սկսել: Քայլաշ Սաթյարթին հնդիկ հայտնի իրավապաշտպան Է եւ սոցիալական ակտիվիստ, որը հանդես Է գալիս ի պաշտպանություն երեխաների իրավունքների: 2014 թվականին նա 17-ամյա պակիստանցի Մալալա Յուսուֆզայի հետ ստացել Է խաղաղության Նոբելյան մրցանակ «երեխաների եւ երիտասարդության կեղեքման դեմ եւ հանուն բոլոր երեխաների կրթության իրավունքի» պայքարելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



