Իրաքի իշխանությունները հայտարարել են ԻՊ-ի պարագլուխ ալ Բաղդադիի մեկուսացման մասին. France 24
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի գտնվելու վայրը բացահայտվել Է, նա «մեկուսացման մեջ» Է, նրա տեղաշարժերը հսկվում են: Նրա մերձավոր դաշտային հրամանատարների մեծամասնությունը ոչնչացված Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին France 24-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ, սակայն հրաժարվել Է հայտնել ահաբեկիչների պարագլխի գտնվելու ստույգ վայրը:
«Մենք սպանել եւ ոչնչացրել ենք նրա օգնականների մեծ մասին: Նրա մոտ գրեթե ոչ ոք չի մնացել, ում նա կարող Է վստահել: Նա գտնվում Է մեկուսացման մեջ: Ջանում Է մնալ ստվերում, գրեթե կապ չի պահպանում մյուս ահաբեկիչների հետ, ամենից հաճախ այն (կապը) գրեթե բացակայում Է»,- հայտարարել Է ալ Աբադին:
Նրա խոսքով՝ Մոսուլի արեւմտյան մասի նկատմամբ վերահսկողության վերականգնման գործողությունը կսկսվի մոտ ժամանակներս, իսկ առաջիկա երք ամսում Իրաքը պլանավորում Է լիովին ազատագրել իր տարածքն «Իսլամական պետությունից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



