Իրաքի իշխանությունները հայտարարել են ԻՊ-ի պարագլուխ ալ Բաղդադիի մեկուսացման մասին. France 24
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի գտնվելու վայրը բացահայտվել Է, նա «մեկուսացման մեջ» Է, նրա տեղաշարժերը հսկվում են: Նրա մերձավոր դաշտային հրամանատարների մեծամասնությունը ոչնչացված Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին France 24-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ, սակայն հրաժարվել Է հայտնել ահաբեկիչների պարագլխի գտնվելու ստույգ վայրը:
«Մենք սպանել եւ ոչնչացրել ենք նրա օգնականների մեծ մասին: Նրա մոտ գրեթե ոչ ոք չի մնացել, ում նա կարող Է վստահել: Նա գտնվում Է մեկուսացման մեջ: Ջանում Է մնալ ստվերում, գրեթե կապ չի պահպանում մյուս ահաբեկիչների հետ, ամենից հաճախ այն (կապը) գրեթե բացակայում Է»,- հայտարարել Է ալ Աբադին:
Նրա խոսքով՝ Մոսուլի արեւմտյան մասի նկատմամբ վերահսկողության վերականգնման գործողությունը կսկսվի մոտ ժամանակներս, իսկ առաջիկա երք ամսում Իրաքը պլանավորում Է լիովին ազատագրել իր տարածքն «Իսլամական պետությունից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



