Մելանյա Թրամփը վերստին Daily Mail-ին դատի Է տվել զրպարտության համար
ОБЩЕСТВО ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի փաստաբանները վերստին դատական հայց են հարուցել Daily Mail հրատարակության դեմ՝ Էսկորտ-ծառայությունների ոլորտում նրա աշխատանքի վերաբերյալ հաղորդագրության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hill հրատարակությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Մելանյա Թրամփի փաստաբաններն անցյալ տարվա օգոստոսին Daily Mail-ին ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում դատի Էին տվել՝ լրագրողներին մեղադրելով 90-ական թվականներին Էսկորտ-ծառայությունների ոլորտում Սլովենիայից սերող տիկնոջ աշխատանքի մասին կեղծ հաղորդումների մեջ եւ այն ժամանակ դեռ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի կնոջ վարկին հասցված վնասը գնահատել Էին 150 միլիոն դոլար:
Ավելի ուշ բրիտանական թերթը հետ Է կանչել Թրամփի կնոջը վերաբերող նյութը, իսկ Մերիլենդի դատարանն անցյալ շաբաթ կարճել Է գործն այն պատճառով, որ նահանգի դատարանը համապատասխան իրավասությամբ օժտված չԷ Մեծ Բրիտանիայում գտնվող հրատարակության դեմ դատական հայցը քննության առնելու համար:
Հրատարակության տվյալներով՝ այժմ Մելանյայի փաստաբանները հայց են հարուցել Նյու Յորքի նահանգի դատարանում՝ բարոյական վնասը 150 միլիոն դոլարով փոխհատուցելու նույն պահանջով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



