Մելանյա Թրամփը վերստին Daily Mail-ին դատի Է տվել զրպարտության համար
SOCIETY ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի փաստաբանները վերստին դատական հայց են հարուցել Daily Mail հրատարակության դեմ՝ Էսկորտ-ծառայությունների ոլորտում նրա աշխատանքի վերաբերյալ հաղորդագրության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hill հրատարակությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Մելանյա Թրամփի փաստաբաններն անցյալ տարվա օգոստոսին Daily Mail-ին ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում դատի Էին տվել՝ լրագրողներին մեղադրելով 90-ական թվականներին Էսկորտ-ծառայությունների ոլորտում Սլովենիայից սերող տիկնոջ աշխատանքի մասին կեղծ հաղորդումների մեջ եւ այն ժամանակ դեռ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի կնոջ վարկին հասցված վնասը գնահատել Էին 150 միլիոն դոլար:
Ավելի ուշ բրիտանական թերթը հետ Է կանչել Թրամփի կնոջը վերաբերող նյութը, իսկ Մերիլենդի դատարանն անցյալ շաբաթ կարճել Է գործն այն պատճառով, որ նահանգի դատարանը համապատասխան իրավասությամբ օժտված չԷ Մեծ Բրիտանիայում գտնվող հրատարակության դեմ դատական հայցը քննության առնելու համար:
Հրատարակության տվյալներով՝ այժմ Մելանյայի փաստաբանները հայց են հարուցել Նյու Յորքի նահանգի դատարանում՝ բարոյական վնասը 150 միլիոն դոլարով փոխհատուցելու նույն պահանջով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



