ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի համար. Ասադ
МЕЖДУНАРОДНОЕ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այն կարծիքին Է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի եւ ամբողջ աշխարհի համար: Սակայն, նրա խոսքով՝ առայժմ վաղ Է դատել՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ Է արդյոք նման համագործակցության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք լսել ենք նախընտրական արշավի ընթացքում եւ դրանից հետո Թրամփի խոստումնալի հայտարարություններն այն մասին, որ գերակայությունը պայքարն Է ահաբեկչության եւ, մասնավորապես, «Իսլամական պետության» դեմ, մենք դա առաջարկում Էինք վերջին վեց տարվա ընթացքում,- հայտարարել Է Ասադը բելգիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, որի տեքստը տարածել Է SANA գործակալությունը:- Այնպես որ ես կարծում եմ՝ դա մեզ հույս Է տալիս, մեզ հարկավոր Է սպասել, դեռեւս վաղ Է ինչ-որ բան ակնկալել գործնական առումով»:
«Խոսքը կարող Է վերաբերել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությանը, եւ մենք կարծում ենք, որ դա կարող Է դրական արդյունքներ ունենալ ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Սիրիայի համար: Սակայն, ինչպես արդեն ասացի, առայժ վաղ Է գնահատականներ տալ»,- հավելել Է Սիրիայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



