ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի համար. Ասադ
INTERNATIONAL NEWS Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այն կարծիքին Է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի եւ ամբողջ աշխարհի համար: Սակայն, նրա խոսքով՝ առայժմ վաղ Է դատել՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ Է արդյոք նման համագործակցության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք լսել ենք նախընտրական արշավի ընթացքում եւ դրանից հետո Թրամփի խոստումնալի հայտարարություններն այն մասին, որ գերակայությունը պայքարն Է ահաբեկչության եւ, մասնավորապես, «Իսլամական պետության» դեմ, մենք դա առաջարկում Էինք վերջին վեց տարվա ընթացքում,- հայտարարել Է Ասադը բելգիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, որի տեքստը տարածել Է SANA գործակալությունը:- Այնպես որ ես կարծում եմ՝ դա մեզ հույս Է տալիս, մեզ հարկավոր Է սպասել, դեռեւս վաղ Է ինչ-որ բան ակնկալել գործնական առումով»:
«Խոսքը կարող Է վերաբերել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությանը, եւ մենք կարծում ենք, որ դա կարող Է դրական արդյունքներ ունենալ ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Սիրիայի համար: Սակայն, ինչպես արդեն ասացի, առայժ վաղ Է գնահատականներ տալ»,- հավելել Է Սիրիայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



