ԱՄՆ-ը դաշնակիցների հետ հաղթանակ կտանի իսլամական ահաբեկչության նկատմամբ. Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ը դաշնակիցների հետ միասին հաղթանակ կտանի իսլամական ահաբեկչության նկատմամբ ամբողջ աշխարհում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 6-ին ելույթ ունենալով Ֆլորիդայի նահանգում ամերիկյան ռազմաօդային ուժերի Մաքդիլ ռազմակայանում: Այնտեղ Է տեղաբաշխված, մասնավորապես, ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) շտաբը, որի օպերատիվ պատասխանատվության ոլորտում են ամենից առաջ Մերձավոր Ար եւելքը եւ Հյուսիսային Աֆրիկան:
«Մենք այսօր միահամուռ կերպով ազդանշան ենք ուղարկում այդ մահաբեր եւ ավերիչ ուժին: Ամերիկան եւ նրա դաշնակիցները կհաղթեն քեզ, մենք կհաղթենք նրանց: Մենք կհաղթենք արմատական իսլամական ահաբեկչությանը: Մենք նրան թույլ չենք տա արմատներ ձգել մեր երկրում»,- նշել Է Թրամփը:
Նա ընդգծել Է, որ ՍԵՆՏԿՕՄ-ը գտնվում Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղականների «դեմ պայքարի հենց կենտրոնում», խմբավորում, որն իրականացնում Է «ցեղասպանություն եւ գազանություններ Է գործում ամբողջ աշխարհում»:
ԱՄՆ-ի գլխավոր հրամանատարը նշել Է, թե ինքը թույլ չի տա, որ «արմատական իսլամական ահաբեկիչները հարված հասցնեն» երկրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



