ԱՄՆ-ը դաշնակիցների հետ հաղթանակ կտանի իսլամական ահաբեկչության նկատմամբ. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ը դաշնակիցների հետ միասին հաղթանակ կտանի իսլամական ահաբեկչության նկատմամբ ամբողջ աշխարհում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 6-ին ելույթ ունենալով Ֆլորիդայի նահանգում ամերիկյան ռազմաօդային ուժերի Մաքդիլ ռազմակայանում: Այնտեղ Է տեղաբաշխված, մասնավորապես, ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) շտաբը, որի օպերատիվ պատասխանատվության ոլորտում են ամենից առաջ Մերձավոր Ար եւելքը եւ Հյուսիսային Աֆրիկան:
«Մենք այսօր միահամուռ կերպով ազդանշան ենք ուղարկում այդ մահաբեր եւ ավերիչ ուժին: Ամերիկան եւ նրա դաշնակիցները կհաղթեն քեզ, մենք կհաղթենք նրանց: Մենք կհաղթենք արմատական իսլամական ահաբեկչությանը: Մենք նրան թույլ չենք տա արմատներ ձգել մեր երկրում»,- նշել Է Թրամփը:
Նա ընդգծել Է, որ ՍԵՆՏԿՕՄ-ը գտնվում Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղականների «դեմ պայքարի հենց կենտրոնում», խմբավորում, որն իրականացնում Է «ցեղասպանություն եւ գազանություններ Է գործում ամբողջ աշխարհում»:
ԱՄՆ-ի գլխավոր հրամանատարը նշել Է, թե ինքը թույլ չի տա, որ «արմատական իսլամական ահաբեկիչները հարված հասցնեն» երկրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



