Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«ՀՀԿ–ում գիտեին, որ հրավիրեին էլ, չէի համագործակցելու». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սարգիս Հովհաննիսյանը (Կադիլակ Սերոժը) կառաջադրվի «Հայկական վերածնունդի» ցուցակով

Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար, նախկին ՀՀԿ–ական Սարգիս Հովհաննիսյանը («Կադիլակ Սերոժ») այս անգամ առաջադրվելու է Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդի» ռեյտինգային ցուցակով, ինչի մասին արդեն մամուլում հայտարարել է ընդդիմադիր ՀՎԿ–ն: «Փաստի» հետ զրույցում Սարգիս Հովհաննիսյանը հայտարարեց, որ «գաղափարների» համար է ընտրել ՀՎԿ–ն, սակայն ընդդիմադիր դառնալ չի ուզում, ավելին, իրեն ընդդիմություն համարում է միայն ադրբեջանցիներին ու թուրքերին:
Ներկայացնում ենք Սարգիս Հովհաննիսյանի հետ մեր հարցազրույցը:

– Պարոն Հովհաննիսյան, Դուք նախկին ՀՀԿ–ական եք, ինչո՞ւ ընտրեցիք «Հայկական վերածնունդը»:

– Դա մինչև 2011 թվականն էր: Հետո որ գործից դուրս եկա, հրաժարական տվեցի, համ էլ կուսակցությունից դուրս եկա: Եթե առաջադրվեմ, հավանական է, որ «Հայկական վերածնունդից» եմ առաջադրվելու:

– Փաստորեն այս անգամ ՀՀԿ–ն չհրավիրեց Ձեզ իր հետ համագործակցության:

– Իրանք գիտեին, որ հրավիրեին էլ, չէի համագործակցելու: Տարածքային ՀՀԿ–ականներ կան որոշ, որ իրանց հետ չեմ քայլի:

– Խոսքն, օրինակ, ո՞ւմ մասին է, կասե՞ք:

– Դե տենց անհատապես չասեմ, ամեն տեղ էլ կան լավն ու վատը: Անձնապես խնդիրներ կար, իրանց հետ չէի քայլի, էդքան բան:

– Իսկ Արթուր Բաղդասարյանին ու իր թիմին հավանո՞ւմ եք:

– Դե, գաղափարախոսությունները ավելի շատ, ոչ թե թիմը: Ես թիմի հետ էդքան չեմ առնչվել: Նու, հավանում եմ, ոնց չեմ հավանում, իրենց գաղափարախոսությունը հավանում եմ, որ մտել եմ:

– Արթուր Բաղդասարյանի հետ կապված էլ հակասական կարծիքներ կան քաղաքական դաշտում՝ մասնավորապես իր քաղաքական անցյալի հետ կապված:

– Դե, էտի կարող ա անձնական խնդիրներ ունեն կամ եսիմ ինչ: Բայց կա՞ տենց քաղաքական գործիչ, որ հակասական կարծիք չունենան իրա մասին: Կարա՞ք որևէ մեկին ասեք, որ նենց «կրեստալնի» մաքուր կարծիք ունեն բոլորը, ասենք դիմությունն ու ընդդիմությունը: Ասենք` Կարեն Կարապետյանին, որը իմ համար նենց «իդեալնի» քաղաքական գործիչ ա հիմա, բայց իրան էլ են հակասական բաներ ասում, որ Կարեն Կարապետյանը կենցաղի զարգացման համար բացի լավից ոչ մի նենց քայլ չի արել, որ հակասական լինի ժողովրդի համար: Բայց էլի արդեն սկսել են հակասական բաներ խոսալ: Դե, բոլորին էլ կասեն էլի, մեր ազգին բնորոշ բնավորություններից մեկն ա էլի, նախանձից կասեն:

– Պարոն Հովհաննիսյան, Դուք փաստորեն հիմա ընդդիմադիր կուսակցության հետ եք առաջադրվելու, բայց գովում եք վարչապետին: Դուք ընդդիմադիր դիրքերի՞ց եք հանդես գալու խորհրդարանում:

– Ընդդիմադիր հասկացողությունն իմ համար չի, ընդդիմադիր–դիմադիր բոլորն էլ ուզում են երկրի զարգացումը: Ժողովրդի ապրելակերպը լավանա, զարգանա: Ի՞նչ ասել ա` ընդդիմադիր, ընդդիմադիր ես Ադրբեջանին եմ շատ փիս տրամադրված, թուրքերին, բայց ստեղ մենք մեկս մյուսի նկատմամբ ինչ ընդդիմադիր ունենք: Բոլորս էլ լավ բաներ ենք ուզում էլի, ժողովրդի համար, ազգի համար:

– Մի խոսքով, Դուք պատրաստ չեք ընդդիմադիր դառնալ:

– Ես ընդհանրապես ընդդիմադիր հասկացողությունը չեմ էլ ընդունում: Ո՞ւմ ընդդիմադիր, եղբայրը եղբորն ընդդիմադի՞ր, հայը հայի՞ն ընդդիմադիր: Ինչ ասել ա` ընդդիմադիր: Բոլորն էլ նույն բանն են ուզում, ուզում են, որ ժողովրդի համար լավ լինի, գոնե արտահայտվում են տենց:

– Դուք առաջադրվելու եք Շենգավիթն ու Մալաթիան ընդգրկող համայնքում, ինչպե՞ս եք պատկերացնում մրցակցությունը, հատկապես Սամվել Ալեքսանյանի հետ:

– Ամեն մարդ իրա ղսմաթն ունի: Սամվել Ալեքսանյանն իրա «բալեյշիկներն» ունի: Ամեն մարդ իրա անցած ճանապարհով իրա համար հարգանք ա ստեղծել, էդ հարգանքով էլ գնահատականը կստանա: Բարով առաջադրվեն, թող բոլորն էլ առաջադրվեն:

– Դուք մի քանի տարի Ավստրիայում էիք բիզնեսով զբաղվում, կարծում եք` շենգավիթցիները Ձեզ կհիշե՞ն:

 

– Ով կհիշի, էն էլ ձայն կտա, կհիշեն էլի երևի, արել եմ ինչ–որ բաներ, որ պետք ա մնա իրանց հիշողության մեջ: Նոր բարերարություն չենք անելու, արել ենք էլի, հիմա դրա պատասխանն եք ուզում ստանանք:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян