ԱՄՆ-ից Էստոնիա է ժամանել անձնակազմ ու ծանր տեխնիկա
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ից Էստոնիա է ժամանել վաշտի ծանր տեխնիկա, այդ թվում տանկեր ու հետեւակի մարտական մեքենաներ։ Ստորաբաժանման անձնակազմը ժամանել էր Էստոնիա անցած ուրբաթ, փոխանցում է ERR–ը։
Տապայում տեղակայված ԱՄՆ 173-րդ օդադեսանտային բրիգադի վաշտը կլքի Էստոնիան փետրվարի երկրորդ կեսին, դրան փոխարինելու կգա 69-րդ զրահային գնդի 1-ին գումարտակի վաշտը։
Վաշտի սպառազինումը ներառում է չորս M1A2 Abrams տանկ ու 15 Bradley մարտական մեքենա։
69-րդ զրահային գունդը ԱՄՆ 4-րդ հետեւակային դիվիզիայի 3-րդ բրիգադի մարտական ստորաբաժանումների կազմում է, որը այս տարվանից տեղակայվելու է ՆԱՏՕ-ի արեւելյան ֆլանգում։
Հուլիսին Վարշավայում անցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի երկրները որոշել են դաշինքի արեւելյան ֆլանգում տեղակայել չորս միջազգային գումարտակ՝ հազար մարդ թվաքանակով։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



