ԱՄՆ-ից Էստոնիա է ժամանել անձնակազմ ու ծանր տեխնիկա
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ից Էստոնիա է ժամանել վաշտի ծանր տեխնիկա, այդ թվում տանկեր ու հետեւակի մարտական մեքենաներ։ Ստորաբաժանման անձնակազմը ժամանել էր Էստոնիա անցած ուրբաթ, փոխանցում է ERR–ը։
Տապայում տեղակայված ԱՄՆ 173-րդ օդադեսանտային բրիգադի վաշտը կլքի Էստոնիան փետրվարի երկրորդ կեսին, դրան փոխարինելու կգա 69-րդ զրահային գնդի 1-ին գումարտակի վաշտը։
Վաշտի սպառազինումը ներառում է չորս M1A2 Abrams տանկ ու 15 Bradley մարտական մեքենա։
69-րդ զրահային գունդը ԱՄՆ 4-րդ հետեւակային դիվիզիայի 3-րդ բրիգադի մարտական ստորաբաժանումների կազմում է, որը այս տարվանից տեղակայվելու է ՆԱՏՕ-ի արեւելյան ֆլանգում։
Հուլիսին Վարշավայում անցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի երկրները որոշել են դաշինքի արեւելյան ֆլանգում տեղակայել չորս միջազգային գումարտակ՝ հազար մարդ թվաքանակով։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



