Լոնդոնում կայացավ երկար սպասված H2O Data Seminar-ը
ОБЩЕСТВОԽաղային ինդուստրիայի ամենահեղինակավոր միջոցառման` ICE Totally Gaming 2017-ից առաջ, երեկ երեկոյան Լոնդոնում տեղի ունեցավ երկար սպասված H2O Data Seminar-ը, որը կազմակերպել էին հայկական արմատներով BetConstruct ընկերությունը և Բրիտանական SBC events-ը:
Բացման խոսքով հանդես եկավ BetConstruct ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը՝ իր խոսքում անդրադառնալով սպորտային տվյալների կարևորությանը և խաղային ինդուստրայի համար տվյալների բազայի՝ ջրի նման կենսական լինելուն: Այնուհետև ելույթներ ունեցան ոլորտի առաջատար մասնագետները:
Երեկոյին ներկա էին հատուկ հյուրեր, ֆուտբոլի կենդանի լեգենդներ Ռուդ Գուլիտն և Ջոն Բարնսը, ովքեր անմիջական զրույցում խոսեցին նաև թե՛ մեր օրերի, թե՛ իրենց ժամանակների ֆուտբոլի և առահասարակ սպորտի մասին:
Սեմինարի ավարտից հետո Վիգեն Բադալյանը մեր թղթակցին տված հարցազրույցի ժամանակ նշեց, որ այս միջոցառման բացառիկությունը կայանում է նրանում, որ առաջին անգամ խաղային ինդուստրիայի մասնագետները հնարավորություն ունեցան մեկ հարկի տակ քննարկել սպորտային տվյալների կարևորության և միջազգային խաղային շուկայի դիվերսիֆիկացման մասին:
Հիշեցնենք, որ BetConstruct-ը Հայաստանում բացառիկ իրավունքով սպասարկում է միայն Վիվառո ընկերությանը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



