Լոնդոնում կայացավ երկար սպասված H2O Data Seminar-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽաղային ինդուստրիայի ամենահեղինակավոր միջոցառման` ICE Totally Gaming 2017-ից առաջ, երեկ երեկոյան Լոնդոնում տեղի ունեցավ երկար սպասված H2O Data Seminar-ը, որը կազմակերպել էին հայկական արմատներով BetConstruct ընկերությունը և Բրիտանական SBC events-ը:
Բացման խոսքով հանդես եկավ BetConstruct ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը՝ իր խոսքում անդրադառնալով սպորտային տվյալների կարևորությանը և խաղային ինդուստրայի համար տվյալների բազայի՝ ջրի նման կենսական լինելուն: Այնուհետև ելույթներ ունեցան ոլորտի առաջատար մասնագետները:
Երեկոյին ներկա էին հատուկ հյուրեր, ֆուտբոլի կենդանի լեգենդներ Ռուդ Գուլիտն և Ջոն Բարնսը, ովքեր անմիջական զրույցում խոսեցին նաև թե՛ մեր օրերի, թե՛ իրենց ժամանակների ֆուտբոլի և առահասարակ սպորտի մասին:
Սեմինարի ավարտից հետո Վիգեն Բադալյանը մեր թղթակցին տված հարցազրույցի ժամանակ նշեց, որ այս միջոցառման բացառիկությունը կայանում է նրանում, որ առաջին անգամ խաղային ինդուստրիայի մասնագետները հնարավորություն ունեցան մեկ հարկի տակ քննարկել սպորտային տվյալների կարևորության և միջազգային խաղային շուկայի դիվերսիֆիկացման մասին:
Հիշեցնենք, որ BetConstruct-ը Հայաստանում բացառիկ իրավունքով սպասարկում է միայն Վիվառո ընկերությանը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



