Աստանայում բանակցող պատվիրակությունները գործակցելու պատրաստակամություն են հայտնել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի փորձագետները Աստանայում կայացած հանդիպմանը գործակցելու պատրաստակամություն են հայտնել Սիրիայում զինադադարի ռեժիմի անվերապահ կատարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հայտարարել Է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Ստանիսլավ Հաջիմահոմեդովը:
Աստանայում փետրվարի 6-ին կայացել Է Սիրիայում հրադադարի վերահսկողության հարցով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ օպերատիվ խմբի առաջին նիստը:
«Պատվիրակությունները հավաստեցին գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը ի շահ Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի անվերապահ կատարման»,-ասել Է Հաջիմահոմեդովը լրագրողների համար անցկացված բրիֆինգում:
Սիրիայում հրադադարի ռեժիմի վերահսկման եռակողմ մեխանիզմի ստեղծման շուրջ երաշխավոր երկրների (Իրան, Ռուսաստան, Թուրքիա) պայմանավորվածություն Է ձեռք բերվել հունվարի 23-24-ին սիրիական հակամարտության կարգավորման շուրջ Աստանայում կայացած բանակցություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



