Աստանայում բանակցող պատվիրակությունները գործակցելու պատրաստակամություն են հայտնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի փորձագետները Աստանայում կայացած հանդիպմանը գործակցելու պատրաստակամություն են հայտնել Սիրիայում զինադադարի ռեժիմի անվերապահ կատարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հայտարարել Է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Ստանիսլավ Հաջիմահոմեդովը:
Աստանայում փետրվարի 6-ին կայացել Է Սիրիայում հրադադարի վերահսկողության հարցով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ օպերատիվ խմբի առաջին նիստը:
«Պատվիրակությունները հավաստեցին գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը ի շահ Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի անվերապահ կատարման»,-ասել Է Հաջիմահոմեդովը լրագրողների համար անցկացված բրիֆինգում:
Սիրիայում հրադադարի ռեժիմի վերահսկման եռակողմ մեխանիզմի ստեղծման շուրջ երաշխավոր երկրների (Իրան, Ռուսաստան, Թուրքիա) պայմանավորվածություն Է ձեռք բերվել հունվարի 23-24-ին սիրիական հակամարտության կարգավորման շուրջ Աստանայում կայացած բանակցություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



