ԵԱՏՄ-ի երկրների հետ Ղրղզստանի ապրանքաշրջանառությունը նվազել Է 16,7 տոկոսով
МЕЖДУНАРОДНОЕՂրղզստանի ապրանքաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրների հետ անցյալ տարի նվազել Է 16,7 տոկոսով եւ կազմել 1,743 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է Ղրղզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը: «ԵԱՏՄ-ի պետությունների հետ ապրանքաշրջանառությունը հիշյալ ժամանակահատվածում կրճատվել Է 16,7 տոկոսով»,- հայտնել Է նա:
Նրա խոսքով՝ արտահանական ցուցանիշները նվազել են 8,1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 18,5 տոկոսով: «Բայց դա լավ վիճակ Է, որովհետեւ ներմուծման ծավալների նվազումը կրկնակի ավելի Է, քան արտահանման ծավալների նվազումը»,- ասել Է նա: Պանկրատովի կարծիքով՝ դա վկայում Է դրական միտումները Ղրղզստանի տնտեսության մեջ, քանի որ հանրապետությունն աստիճանաբար սկսում Է կրճատել արտասահմանյան արտադրանքի ներկրումը եւ ավելի շատ վաճառել իր արտադրանքն արտաքին շուկաներում:
ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնող երկրների հետ Ղրղզստանի առեւտրի կրճատումը կապված Է տարածաշրջանային տնտեսական ճգնաժամի հետ, որի պատճառն, իր հերթին, Էներգակիրների համաշխարհային գների անկումն Է եւ մի շարք պետությունների կողմից պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի նկատմամբ, կարծում Է փոխվարչապետը: «Ուստի Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ առեւտրի ծավալների անկումը կապված չԷ ԵԱՏՄ-ին մեր հանրապետության անդամակցման հետ»,- համոզված Է փոխվարչապետը:
Ղրղզստանը ԵԱՏՄ-ին Է անդամակցել 2015 թվականի օգոստոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



