ԵԱՏՄ-ի երկրների հետ Ղրղզստանի ապրանքաշրջանառությունը նվազել Է 16,7 տոկոսով
INTERNATIONAL NEWSՂրղզստանի ապրանքաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրների հետ անցյալ տարի նվազել Է 16,7 տոկոսով եւ կազմել 1,743 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է Ղրղզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը: «ԵԱՏՄ-ի պետությունների հետ ապրանքաշրջանառությունը հիշյալ ժամանակահատվածում կրճատվել Է 16,7 տոկոսով»,- հայտնել Է նա:
Նրա խոսքով՝ արտահանական ցուցանիշները նվազել են 8,1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 18,5 տոկոսով: «Բայց դա լավ վիճակ Է, որովհետեւ ներմուծման ծավալների նվազումը կրկնակի ավելի Է, քան արտահանման ծավալների նվազումը»,- ասել Է նա: Պանկրատովի կարծիքով՝ դա վկայում Է դրական միտումները Ղրղզստանի տնտեսության մեջ, քանի որ հանրապետությունն աստիճանաբար սկսում Է կրճատել արտասահմանյան արտադրանքի ներկրումը եւ ավելի շատ վաճառել իր արտադրանքն արտաքին շուկաներում:
ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնող երկրների հետ Ղրղզստանի առեւտրի կրճատումը կապված Է տարածաշրջանային տնտեսական ճգնաժամի հետ, որի պատճառն, իր հերթին, Էներգակիրների համաշխարհային գների անկումն Է եւ մի շարք պետությունների կողմից պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի նկատմամբ, կարծում Է փոխվարչապետը: «Ուստի Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ առեւտրի ծավալների անկումը կապված չԷ ԵԱՏՄ-ին մեր հանրապետության անդամակցման հետ»,- համոզված Է փոխվարչապետը:
Ղրղզստանը ԵԱՏՄ-ին Է անդամակցել 2015 թվականի օգոստոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International F...
3
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
4
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
5
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference



