Արարատի մարզպետարանից հերքում են մարզպետի` վթարի ենթարկվելու մասին լուրը
ОБЩЕСТВОԱրարատի մարզպետարանը հերքում է մարզպետ Արամայիս Գրիգորյանի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու մասին լուրը: «Արամայիս Գրիգորյանին ոչինչ չի պատահել, նա աշխատանքի վայրում է: Մարզպետարանը բնականոն աշխատում է»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեցին մարզպետի ընդունարանից:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից էլ «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ Երեւան-Երասխավան ավտոճանապարհին գտնվող Ազատավան գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի է ունեցել: Բախվել են մի քանի ավտոմեքենաներ, միայն նյութական վնաս է գրանցվել: Ոստիկանությունը չի հաստատում, որ ավտոմեքենաներից մեկում եղել է Արամայիս Գրիգորյանը:
Մարզպետի վթարի ենթարկվելու մասին լուրը տարածել է armtimes.com կայքը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



