Արարատի մարզպետարանից հերքում են մարզպետի` վթարի ենթարկվելու մասին լուրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզպետարանը հերքում է մարզպետ Արամայիս Գրիգորյանի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու մասին լուրը: «Արամայիս Գրիգորյանին ոչինչ չի պատահել, նա աշխատանքի վայրում է: Մարզպետարանը բնականոն աշխատում է»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեցին մարզպետի ընդունարանից:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից էլ «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ Երեւան-Երասխավան ավտոճանապարհին գտնվող Ազատավան գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի է ունեցել: Բախվել են մի քանի ավտոմեքենաներ, միայն նյութական վնաս է գրանցվել: Ոստիկանությունը չի հաստատում, որ ավտոմեքենաներից մեկում եղել է Արամայիս Գրիգորյանը:
Մարզպետի վթարի ենթարկվելու մասին լուրը տարածել է armtimes.com կայքը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



