Թրամփը եւ Ստոլտենբերգը քննարկել են Ուկրաինայի համարտության կարգավորման հնարավորությունները
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությանը եւ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տունը:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ կողմերն արծարծել են ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության հարցը: Թրամփը «հայտարարել Է դաշինքին հաստատակամ աջակցության», ինչպես նաեւ «սերտ կոորդինացման եւ համագործակցության» պատրաստակամության մասին՝ այն մարտահրավերները դիմագրավելու համար, որոնց նա բախվում Է:
Դրա հետ մեկտեղ Թրամփը եւ Ստոլտենբերգը խոսել են այն մասին, թե ինչպես հասնել այն բանին, որ դաշինքի անդամ բոլոր երկրները «կատարեն ֆինանսական բնագավառում իրենց ստանձնած պարտավորությունները»:
Դոնալդ Թրամփը հավաստել Է, որ կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների եվրոպական հանդիպմանը, որը պլանավորված Է ընթացիկ տարվա մայիսի վերջին:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը եւ Ենս Ստոլտենբերգը քննարկել են Ուկրաինայի իրադրությանը վերաբերող հարցերը եւ ուկրաինական համարտության կարգավորման հնարավորությունները:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



