Թրամփը եւ Ստոլտենբերգը քննարկել են Ուկրաինայի համարտության կարգավորման հնարավորությունները
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությանը եւ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տունը:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ կողմերն արծարծել են ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության հարցը: Թրամփը «հայտարարել Է դաշինքին հաստատակամ աջակցության», ինչպես նաեւ «սերտ կոորդինացման եւ համագործակցության» պատրաստակամության մասին՝ այն մարտահրավերները դիմագրավելու համար, որոնց նա բախվում Է:
Դրա հետ մեկտեղ Թրամփը եւ Ստոլտենբերգը խոսել են այն մասին, թե ինչպես հասնել այն բանին, որ դաշինքի անդամ բոլոր երկրները «կատարեն ֆինանսական բնագավառում իրենց ստանձնած պարտավորությունները»:
Դոնալդ Թրամփը հավաստել Է, որ կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների եվրոպական հանդիպմանը, որը պլանավորված Է ընթացիկ տարվա մայիսի վերջին:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը եւ Ենս Ստոլտենբերգը քննարկել են Ուկրաինայի իրադրությանը վերաբերող հարցերը եւ ուկրաինական համարտության կարգավորման հնարավորությունները:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



