Միգրացիոն հրամանագրի վերաբերյալ դատարանի վճիռն սպառնում Է ԱՄՆ-ի անվտանգությանը. Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕՍիեթլի ֆեդերալ դատարանի վճիռն սպառնալիքի տակ Է դրել ԱՄՆ-ի անվտանգությունը, քանի որ խոչընդոտում Է երկիր ժամանող անձանց հանգամանալից ստուգումների իրականացմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 5-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր Էջում:
«Պարզապես չեմ կարողանում հավատալ, որ դատավորը կարող Է մեր երկիրը նման սպառնալիքի տակ դնել»,- գրել Է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը:
Նրա խոսքով՝ ինքն «ազգային անվտանգության նախարարությանը հրահանգել Է երկիր ժամանող անձանց ստուգումներն իրականացնել շատ հանգամանորեն»:
Փետրվարի 3-ին դատավոր Ջեյմս Ռոբարտը ժամանակավոր արգելք Է սահմանել Թրամփի հրամանագրի կատարման վրա, որը նպատակամղված Է ներգաղթի ռեժիմի խստացմանը: Դատարանի կարգադրությունը կոնկրետ վերաբերում Է 90 օրով առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ պետությունների քաղաքացիների երկիր մուտքի դադարեցմանը: Դատավճիռը գործում Է ամբողջ երկրի մասշտաբով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



