Միգրացիոն հրամանագրի վերաբերյալ դատարանի վճիռն սպառնում Է ԱՄՆ-ի անվտանգությանը. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիեթլի ֆեդերալ դատարանի վճիռն սպառնալիքի տակ Է դրել ԱՄՆ-ի անվտանգությունը, քանի որ խոչընդոտում Է երկիր ժամանող անձանց հանգամանալից ստուգումների իրականացմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 5-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր Էջում:
«Պարզապես չեմ կարողանում հավատալ, որ դատավորը կարող Է մեր երկիրը նման սպառնալիքի տակ դնել»,- գրել Է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը:
Նրա խոսքով՝ ինքն «ազգային անվտանգության նախարարությանը հրահանգել Է երկիր ժամանող անձանց ստուգումներն իրականացնել շատ հանգամանորեն»:
Փետրվարի 3-ին դատավոր Ջեյմս Ռոբարտը ժամանակավոր արգելք Է սահմանել Թրամփի հրամանագրի կատարման վրա, որը նպատակամղված Է ներգաղթի ռեժիմի խստացմանը: Դատարանի կարգադրությունը կոնկրետ վերաբերում Է 90 օրով առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ պետությունների քաղաքացիների երկիր մուտքի դադարեցմանը: Դատավճիռը գործում Է ամբողջ երկրի մասշտաբով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



