Apple-ն սկսում Է iPhone 6s-ի եւ iPhone 6s Plus-ի վաճառքները
ОБЩЕСТВОApple-ի հերթական նորույթները՝ iPhone 6s-ը եւ iPhone 6s Plus-ը, վաճառքի կհանվեն արդեն սեպտեմբերի 25-ին, սակայն առայժմ դրանք ձեռք բերել կարող են միայն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոնկոնգի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Պուերտո Ռիկոյի եւ Սինգապուրի բնակիչները:
Սմարթֆոնների վաճառքներն Apple-ի մանրածախ խանութներում կսկսվեն տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ից: Նորույթները մատչելի կլինեն չորս գույներով. ոսկեգույնին, արծաթագույնին եւ «մոխրագույն տիեզերք» գույնին ավելացել Է «վարդագույն ոսկի» պատյանը: iPhone 6s-ի արժեքն Ամերիկայում սկսվում Է 649 դոլարից, iPhone 6s Plus-ինը՝ 749 դոլարից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



