Apple-ն սկսում Է iPhone 6s-ի եւ iPhone 6s Plus-ի վաճառքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆApple-ի հերթական նորույթները՝ iPhone 6s-ը եւ iPhone 6s Plus-ը, վաճառքի կհանվեն արդեն սեպտեմբերի 25-ին, սակայն առայժմ դրանք ձեռք բերել կարող են միայն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոնկոնգի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Պուերտո Ռիկոյի եւ Սինգապուրի բնակիչները:
Սմարթֆոնների վաճառքներն Apple-ի մանրածախ խանութներում կսկսվեն տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ից: Նորույթները մատչելի կլինեն չորս գույներով. ոսկեգույնին, արծաթագույնին եւ «մոխրագույն տիեզերք» գույնին ավելացել Է «վարդագույն ոսկի» պատյանը: iPhone 6s-ի արժեքն Ամերիկայում սկսվում Է 649 դոլարից, iPhone 6s Plus-ինը՝ 749 դոլարից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



