ԵՄ-ն մտադիր Է կազմակերպել Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողով. Corriere della Sera
МЕЖДУНАРОДНОЕԵՄ-ն մտադիր Է կազմակերպել միջազգային խորհրդաժողով, որը նվիրված կլինի Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել Է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
«Մենք աշխատում ենք գարնանը միջազգային խաղաղ խորհրդաժողով կազմակերպելու վրա, որի ուշադրության կենտրոնում կլինեն սիրիական հակամարտության կարգավորման հարցերը: Այդ երկրի վերականգնումը հսկայական միջոցներ Է պահանջում, բայց ոչ ոք դրանք չի հատկացնի՝ վստահ չլինելով կայուն ներքին երկխոսության եւ սիրիական բոլոր ուժերի ներկայացուցիչների փոխգործակցության հարցում»,-ասել Է Մոգերինին:
Նա վստահություն Է հայտնել, որ Սիրիայում խաղաղ գործընթացը կարող Է ձեռք բերվել «Բրյուսելի, Մոսկվայի, ՄԱԿ-ի եւ Վաշինգտոնի ուժերի մշտական կոորդինացման դեպքում», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



