ԵՄ-ն մտադիր Է կազմակերպել Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողով. Corriere della Sera
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ն մտադիր Է կազմակերպել միջազգային խորհրդաժողով, որը նվիրված կլինի Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել Է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
«Մենք աշխատում ենք գարնանը միջազգային խաղաղ խորհրդաժողով կազմակերպելու վրա, որի ուշադրության կենտրոնում կլինեն սիրիական հակամարտության կարգավորման հարցերը: Այդ երկրի վերականգնումը հսկայական միջոցներ Է պահանջում, բայց ոչ ոք դրանք չի հատկացնի՝ վստահ չլինելով կայուն ներքին երկխոսության եւ սիրիական բոլոր ուժերի ներկայացուցիչների փոխգործակցության հարցում»,-ասել Է Մոգերինին:
Նա վստահություն Է հայտնել, որ Սիրիայում խաղաղ գործընթացը կարող Է ձեռք բերվել «Բրյուսելի, Մոսկվայի, ՄԱԿ-ի եւ Վաշինգտոնի ուժերի մշտական կոորդինացման դեպքում», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



