Թբիլիսիում բացվում Է հայ լուսանկարիչ Գերման Ավագյանի ցուցահանդեսը
ОБЩЕСТВОԹբիլիսիի Black and White պատկերասրահում փետրվարի 3-ին բացվում Է ծնունդով Վրաստանից, հայ հայտնի լուսանկարիչ եւ ֆոտոլրագրող Գերման Ավագյանի «Թբիլիսիի դեմքերը» ցուցահանդեսը: «Թբիլիսիի դեմքերը» ֆոտոնախագիծը Վրաստանի բնակիչների՝ վրացիների, հայերի, ադրբեջանցիների, թուրքերի, ռուսների, ուկրաինացիների, լեհերի, հույների, հրեաների եւ այլ ազգությունների մարդկանց սեւ-սպիտակ դիմանկարներն են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:
Լուսանկարչի խոսքով՝ այս նախագծի արժեքն իր համար Վրաստանի մայրաքաղաքում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների եւ նրանց մշակույթների հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորությունն Է:
Ցուցադրանքը կտեւի երեք օր: Մուտքն ազատ Է:
Գերման Ավագյանն աշխատել Է ինչպես ազատ ֆոտոլրագրող, այնպես Էլ «Զինվոր», «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ Takoma Voice (ԱՄՆ, Մերիլենդի նահանգ) թերթերի ֆոտոթղթակից: 2000 թվականին Գերման Ավագյանը «Տարվա լավագույն լուսանկարիչ» Է ճանաչվել «Համայնապատկեր» (Լոս Անջելես, ԱՄՆ) ամերիկա-հայկական հանդեսի կողմից:
Լուսանկարչի ձեռքբերումների թվում են «Մամուլում նվաճումների համար» պարգեւը «Վերսուս» ստուդիայից եւ Բաց հասարակության ինստիտուտից (Երեւան, Հայաստան, 2001), «Հիսուն ագռավ» Վավերագրական լուսանկարչության միջազգային հիմնադրամի (հիմնել Է Mother Jones հանդեսը, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ, 2002) մրցույթի դափնեկրի անունը եւ Երեւանի մամուլի ակումբի մրցանակը («Մահաբեր խաղալիքներ» լուսանկարների շարքի համար, 2005 թվական):
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



