Թբիլիսիում բացվում Է հայ լուսանկարիչ Գերման Ավագյանի ցուցահանդեսը
SOCIETYԹբիլիսիի Black and White պատկերասրահում փետրվարի 3-ին բացվում Է ծնունդով Վրաստանից, հայ հայտնի լուսանկարիչ եւ ֆոտոլրագրող Գերման Ավագյանի «Թբիլիսիի դեմքերը» ցուցահանդեսը: «Թբիլիսիի դեմքերը» ֆոտոնախագիծը Վրաստանի բնակիչների՝ վրացիների, հայերի, ադրբեջանցիների, թուրքերի, ռուսների, ուկրաինացիների, լեհերի, հույների, հրեաների եւ այլ ազգությունների մարդկանց սեւ-սպիտակ դիմանկարներն են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:
Լուսանկարչի խոսքով՝ այս նախագծի արժեքն իր համար Վրաստանի մայրաքաղաքում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների եւ նրանց մշակույթների հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորությունն Է:
Ցուցադրանքը կտեւի երեք օր: Մուտքն ազատ Է:
Գերման Ավագյանն աշխատել Է ինչպես ազատ ֆոտոլրագրող, այնպես Էլ «Զինվոր», «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ Takoma Voice (ԱՄՆ, Մերիլենդի նահանգ) թերթերի ֆոտոթղթակից: 2000 թվականին Գերման Ավագյանը «Տարվա լավագույն լուսանկարիչ» Է ճանաչվել «Համայնապատկեր» (Լոս Անջելես, ԱՄՆ) ամերիկա-հայկական հանդեսի կողմից:
Լուսանկարչի ձեռքբերումների թվում են «Մամուլում նվաճումների համար» պարգեւը «Վերսուս» ստուդիայից եւ Բաց հասարակության ինստիտուտից (Երեւան, Հայաստան, 2001), «Հիսուն ագռավ» Վավերագրական լուսանկարչության միջազգային հիմնադրամի (հիմնել Է Mother Jones հանդեսը, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ, 2002) մրցույթի դափնեկրի անունը եւ Երեւանի մամուլի ակումբի մրցանակը («Մահաբեր խաղալիքներ» լուսանկարների շարքի համար, 2005 թվական):
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



