Բելառուսը 15 մլրդ դոլար Է կորցրել ԵԱՏՄ-ում անհավասար պայմանների պատճառով. Լուկաշենկո
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսը 15 միլիարդ դոլար Է կորցրել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) անհավասար գների եւ պայմանների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին հայտարարել Է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Այդ ընթացքում անհավասար գների, անհավասար պայմանների պատճառով Բելառուսը 15 միլիարդ դոլար Է կորցրել:
Նրանք ընդունում են այս թիվը: Եվ ահա նրանք այժմ մեզ տվել են հինգ միլիարդի վարկեր: Դե ինչ՝ լավ Է. մեզնից 15 միլիարդ խլել գների միջոցով եւ ապա մեզ տալ մեր իսկ փողը, եւ այն Էլ սոսկ երրորդական մասն ավելի մեծ տոկոսով, քան ԱՄՀ-ն Է տալիս»,- ասել Է Լուկաշենկոն Մինսկում կայացած մեծ մամուլի ասուլիսում:
Այդուհանդերձ, պետության ղեկավարը վստահություն Է հայտնել, որ Մոսկվան եւ Մինսկը կկարողանան լուծել բոլոր վիճելի հարցերը եւ համաձայնության գալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



