Բելառուսը 15 մլրդ դոլար Է կորցրել ԵԱՏՄ-ում անհավասար պայմանների պատճառով. Լուկաշենկո
INTERNATIONAL NEWSԲելառուսը 15 միլիարդ դոլար Է կորցրել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) անհավասար գների եւ պայմանների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին հայտարարել Է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Այդ ընթացքում անհավասար գների, անհավասար պայմանների պատճառով Բելառուսը 15 միլիարդ դոլար Է կորցրել:
Նրանք ընդունում են այս թիվը: Եվ ահա նրանք այժմ մեզ տվել են հինգ միլիարդի վարկեր: Դե ինչ՝ լավ Է. մեզնից 15 միլիարդ խլել գների միջոցով եւ ապա մեզ տալ մեր իսկ փողը, եւ այն Էլ սոսկ երրորդական մասն ավելի մեծ տոկոսով, քան ԱՄՀ-ն Է տալիս»,- ասել Է Լուկաշենկոն Մինսկում կայացած մեծ մամուլի ասուլիսում:
Այդուհանդերձ, պետության ղեկավարը վստահություն Է հայտնել, որ Մոսկվան եւ Մինսկը կկարողանան լուծել բոլոր վիճելի հարցերը եւ համաձայնության գալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



