Մեթիսը «ջախջախիչ» պատասխան Է խոստացել ԿԺԴՀ-ի միջուկային գրոհի դեպքում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Ջեյմս Մեթիսը Հյուսիսային Կորեային նախազգուշացրել Է, որ եթե նա որոշի միջուկային զենք օգտագործել, պատասխանը կլինի «ազդու եւ ջախջախիչ», հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների վրա ցանկացած հարձակում հետ կմղվի, եւ միջուկային զենքի ցանկացած կիրառման կհետեւի ազդու եւ ջախջախիչ պատասխան»,- հայտարարել Է նա Սեուլում, որտեղ գտնվում Է երկօրյա այցով: Փետրվարի 3-ին Մեթիսը պլանավորում Է մեկնել Ճապոնիա:
Մեթիսի հայտարարությունը հնչել Է այն անհանգստությունների ֆոնին, թե Փենյանը, հավանաբար, պատրաստվում Է փորձարկել նոր բալիստիկ հրթիռ, ինչը մարտահրավեր կդառնա ԱՄՆ-ի նոր վարչակազմին՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



