Մեթիսը «ջախջախիչ» պատասխան Է խոստացել ԿԺԴՀ-ի միջուկային գրոհի դեպքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Ջեյմս Մեթիսը Հյուսիսային Կորեային նախազգուշացրել Է, որ եթե նա որոշի միջուկային զենք օգտագործել, պատասխանը կլինի «ազդու եւ ջախջախիչ», հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների վրա ցանկացած հարձակում հետ կմղվի, եւ միջուկային զենքի ցանկացած կիրառման կհետեւի ազդու եւ ջախջախիչ պատասխան»,- հայտարարել Է նա Սեուլում, որտեղ գտնվում Է երկօրյա այցով: Փետրվարի 3-ին Մեթիսը պլանավորում Է մեկնել Ճապոնիա:
Մեթիսի հայտարարությունը հնչել Է այն անհանգստությունների ֆոնին, թե Փենյանը, հավանաբար, պատրաստվում Է փորձարկել նոր բալիստիկ հրթիռ, ինչը մարտահրավեր կդառնա ԱՄՆ-ի նոր վարչակազմին՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



