Աստանայում կանցնի սիրիական կարգավորման հարցերով օպերատիվ խմբի առաջին նիստը
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական կարգավորման մասին պայմանավորվածությունների համաձայն ստեղծված օպերատիվ խմբի առաջին նիստը կանցնի Աստանայում, փետրվարի 6-ին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ օպերատիվ խմբի աշխատանքներին կմասնակցեն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ու ՄԱԿ-ի փորձագետները։
«Հանդիպման նպատակն է քննարկել հակամարտող կողմերի կողմից հրադադարի ռեժիմի կատարումը, հսկողության միջոցառումների մշակումը ու հրադադարի խախտումների կանխումը, սիրիական իշխանությունների ու ընդդիմության միջև փոխվստահության բարձրացումը, նաեւ հումանիտար աջակցության հարցերի լուծումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



