Աստանայում կանցնի սիրիական կարգավորման հարցերով օպերատիվ խմբի առաջին նիստը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական կարգավորման մասին պայմանավորվածությունների համաձայն ստեղծված օպերատիվ խմբի առաջին նիստը կանցնի Աստանայում, փետրվարի 6-ին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ օպերատիվ խմբի աշխատանքներին կմասնակցեն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ու ՄԱԿ-ի փորձագետները։
«Հանդիպման նպատակն է քննարկել հակամարտող կողմերի կողմից հրադադարի ռեժիմի կատարումը, հսկողության միջոցառումների մշակումը ու հրադադարի խախտումների կանխումը, սիրիական իշխանությունների ու ընդդիմության միջև փոխվստահության բարձրացումը, նաեւ հումանիտար աջակցության հարցերի լուծումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



