Էրդողանը հայտարարել է «Հարևանիդ վերցրու, արի» ծրագրի մեկնարկի մասին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում զբոսաշրջությունը խթանելուն ուղղված նոր ծրագրի մեկնարկի մասին: Դիմելով արտերկրում բնակվող թուրքերին` նա հայտարարել է, որ իրենք մեկնարկում են «Հարևանիդ վերցրու, արի» ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անաոլու» գործակալությունը:
«Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիները չբավարարվեն միայն իրենց գալով, այլ Թուրքիա հրավիրեն իրենց հարևաններին, բարեկամներին, բոլոր ընկերներին: Այդ պատճառով էլ սկսում ենք արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին ուղղված «Հարևանիդ վերցրու, արի» ծրագիրը»,- հայտարարել է Էրդողանը: Նա նաև հորդորել է արտերկրում բնակվող թուրքերին հարսանիքները, ծնունդները և այլ կարևոր արարողություններ անել հայրենիքում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



