Էրդողանը հայտարարել է «Հարևանիդ վերցրու, արի» ծրագրի մեկնարկի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում զբոսաշրջությունը խթանելուն ուղղված նոր ծրագրի մեկնարկի մասին: Դիմելով արտերկրում բնակվող թուրքերին` նա հայտարարել է, որ իրենք մեկնարկում են «Հարևանիդ վերցրու, արի» ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անաոլու» գործակալությունը:
«Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիները չբավարարվեն միայն իրենց գալով, այլ Թուրքիա հրավիրեն իրենց հարևաններին, բարեկամներին, բոլոր ընկերներին: Այդ պատճառով էլ սկսում ենք արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին ուղղված «Հարևանիդ վերցրու, արի» ծրագիրը»,- հայտարարել է Էրդողանը: Նա նաև հորդորել է արտերկրում բնակվող թուրքերին հարսանիքները, ծնունդները և այլ կարևոր արարողություններ անել հայրենիքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



