Թուրքիայում 177 ոստիկան է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕԳյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում Անկարայի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել 177 ոստիկանի ձերբակալելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ոստիկաններին ձերբակալելու նպատակով համաժամանակյա գործողություններ են իրականացվել Թուրքիայի 25 նահանգում: Ձերբակալված ոստիկաններն օգտվել են գյուլենականների հաղորդակցման գաղտնի ցանցից` ByLock-ից:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ավելի վաղ վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



